Ալիևը փորձում է համոզել ՌԴ-ին և Իրանին, որ Ադրբեջանի սպասվող հարձակումը Հայաստանի վրա նաև Արևմուտքի դեմ է լինելու

Ադրբեջանի ղեկավարը հարցազրույց է տվել ռուսական «Russia Today» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին, որտեղ նա պատասխանել է մի շարք հարցերի, որոնց մի մասը վերաբերվում է նաև Հայաստանին:

Նախ, սկսենք նրանից, որ Ալիևը, հասկանալով, թե որ լսարանի համար է հարցազրույց տալիս, հանդես է եկել ընդգծված հակաարևմտյան թեզերով:

Նա քննադատել է արևմտյան լրատվամիջոցների գործնեությունը՝ հատկապես ընդգծելով չորս լրատվամիջոց՝ The Washington Post, The New York Times, Figaro և Le Monde:

Խորամանկ Ալիևն «ընտրել էր» քննադատության համար ֆրանսիական և երկու ամերիկյան այն լրատվամիջոցներին, որոնք պայքարել են նաև Թրամփի դեմ:

Հատկանշական էր, որ Ալիևը քննադատելով ԱՄՆ-ին՝ փորձում էր այդ շարքից դուրս բերել Թրամփին:

Մասնավորապես նշելով, թե իբր՝ «... Հայաստանին ռազմական օգնություն են տրամադրել ԱՄՆ-ի սորոսական շրջանակները...»:

Պարզ է, որ Ալիևի այս ձևակերպումներն ուղղղված էին ռուսական լսարանին և Թրամփի վարչակազմին՝ կարծես ակնարկելով, որ ի տարբերություն Հայաստանի՝ հենց ինքը՝ Ալիևն է Թրամփի և Ռուսաստանի իրական դաշնակիցը:

Օգտվելով այդպիսի գաղափարական փաթեթավորումից՝ նա սկսում է արդեն կոնկրետ պահանջներով հանդես գալ Հայաստանի հանդեպ՝ կարծես ակնարկելով, որ իրականում Հայաստանը մերժում է խաղաղությունը և, այդ իսկ պատճառով, եթե բռնկվի պատերազմ, ապա դա կլինի հայերի մեղքով:

Որպես հիմնավորում, որ Ադրբեջանը խաղում է հակաարևմտյան դաշտում՝ նա մեղադրում է Հայաստանին, որն, իբր, իր սահմանին տեղակայել է ՆԱՏՕ-ի փաստացի դիտորդներին, որոնք սպառնում են ոչ միայն Ադրբեջանին:

Ավելին, Թուրքիայի հանդեպ կողմնորոշումն Ալիևը փորձում էր քողարկել նրանով, որ Ադրբեջանն, իբր, փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջև՝ հայտարարելով, թե թուրքական ռազմակայաններ Ադրբեջանում չկան և չեն լինի:

Ալիևի բոլոր ձևակերպումների մեջ կարմիր թելով անցնում էր այն գաղափարը, որ Ադրբեջանն է տարածաշրջանային շահերը պաշտպանող, մինչդեռ Հայաստանը փորձում է ապավինել Արևմուտքին, ով տարածաշրջանից հեռու է և թշնամի է Ռուսաստանի և Իրանի համար:

Այս մանր թուրքական խորամանկությունները գործում են միայն այն պատճառով, որ Հայաստանում իշխանության ղեկին է Նիկոլ Փաշինյանը:

Սա հայ ժողովրդի ամենամեծ խայտառակությունն է: Ոչ մի թուրքական «խորամանկություն» չի գործի, եթե չլինեն դրա համար բարենպաստ պայմաններ:

Ինչո՞ւ թուրքամետ ուժերը գրավեցին Դամասկոսը: Որովհետև այդ երկրի ղեկավարը հիմնել էր պարզունակ թալանչիական համակարգ:

Ինչո՞ւ է Ալիևը կարողանում իր թեզիսները հրամցնել, քանի որ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը, ով վարում է բացառապես սեփական ընտանիքի շահերը սպասարկող քաղաքականություն:

Հերիք է այս շղթան գոնե մի տեղից կտրվի, և պարզ կլինի, որ ոչ մի թուրքական խորամանկություն կյանքի չի կոչվի:

Կոնկրետ Հայաստանի մասով դա նաև պարզ անվտանգության խնդիր է, առանց որի հայ ժողովուրդը չի կարող անվտանգ լինել այս տարածաշրջանում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 311 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am