Դժգոհությունների առիթ. նախագահի ծննդյան տոնի համար 1 մլն դոլար է ծախսվել
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն իր 92-րդ տարեդարձը տոնելու համար 1 մլն դոլար է ծախսել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը: Ինչպես աղբյուրն է նշում դա դարձել է դժգոհության առիթ, որի պատճառը Զիմբաբվեի սպիտակամորթ բնակչության ֆերմաների վերաբաշխման շուրջ ներքին քաղաքականությունն է, ինչի հետեւանքով պետությունում շուրջ մեկ տասնամյակ ռեցեսիա էր շարունակվում: Տոնակատարության ժամանակ 92 փուչիկ են օդ արձակել, իսկ պետության ղեկավարը տորթ է ստացել այն հսկայական ավերակների տեսքով, որոնք պատվին կոչվել է երկիրը:
