Ամերիկացի քաղաքապետին մահացած են գտել պաշտոնը լքելուց մեկ օր հետո
Ամերիկյան փոքրիկ Մաունտ Կարբոնի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած քաղաքապետ Բրենդոն Վենտցին մահացած են գտել: 23-ամյա պաշտոնյայի մահվան մասին իշխանությունները հայտարարել են անցած հինգշաբթի: Դեպքը տեղի է ունեցել ամերիկյան Փենսիլվանիա նահանգում: Մահից մեկ օր առաջ Վենտցը լքել է քաղաքապետի պաշտոնը՝ կապված այլ քաղաք տեղափոխվելու ընտանիքի որոշման հետ:
