Չավուշօղլուն Փայլանից հետաքրքրվել է, որտե՞ղ է Երևանի Սարդար պալատը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը 2018-ի բյուջեի քննարկումների ժամանակ բանավեճ է ունեցել Թուրքիայի վարչապետի օգնական Հաքան Չավուշօղլուի հետ: «Ակոս»-ը մանրամասնում է, որ ամեն ինչ սկսել է ազգային փոքրամասնությունների վերաբերյալ քննարկումից: «Մեր համոզմամբ, երկրի փոքրամասնությունները պետք է լիիրավ քաղաքացիներ համարվեն»,-ասել է կառավարության ներկայացուցիչն ու թվարկել այն հաստատությունները, որոնք պետությունը վերադարձրել է նախկին տերերին: «2003-2014 տարիների ընթացքում 1029 կալվածներ են վերադարձվել իրենց նախկին տերերին։ Իսկ 21 կալվածների համար պետությունը հատուցում է կատարել»,-ասել է Չավուշօղլուն՝ անդրադառնալով նաև հայկական մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Դիմելով Գարո Փայլանին՝ նա հետաքրքրվել է, արդյոք նա որևէ տեղեկությունի ունի Երևանի Սարդար պալատի մասին, որտե՞ղ է այդ պալատը հիմա, մնացորդները կա՞ն: «Գիտե՞ք, ով է այն կառուցել: Երևանի խան Հուսեյն Ալին: Մի մամուլի ասուլիս հրավիրեք, այս հարցերին պատասխանելու համար կոչ ուղղեք Հայաստանի կառավարությանը: Եթե նրանք չեն կարող, թող կապ հաստատեն Թուրքիայի համագործակցության ու համակարգման գործակալության հետ, մենք կաջակցենք նրանց»,-ասել է վարչապետի օգնականը: Ի պատասխան Գարո Փայլանը նախ ցավ է հայտնել, որ այս կառավարությունը որդեգրել է նախորդի մտածելակերպը, ապա մասնավորապես հայտարարել. «Հիմա մենք լսում ենք, այնպիսի խոսքեր, որոնք սովոր ենք լսել մանկուց: Մենք ոչ աղանդ ենք, ոչ՝ պատանդ: Մենք քաղաքացիներ ենք: Քաղաքացիներ, որոնք հազարավար տարիներ ապրում են այս հողում: Պետությունը ստիպված է մեզ հետ հարաբերություններում որդեգրել համաշխարհային սկզբունքերով որդեգրված կանոններ: Ես Թուրքիայի Հանրապետության պատգամավոր եմ: Ինձից չեք կարող պահանջել հաշիվ Հայաստանի կամ էլ օրինակ Հունաստանի մերժողական քաղաքականության համար: Թուրքիան պետք է իր քաղաքականությամբ արդար գործի, որպեսզի ես էլ ձեզ հետ միասին այլ երկրների բացասական գործողությունների դեմ պայքարեմ»:

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am