Ինչպես ադրբեջանական ինքնաթիռը հայտնվեց Հայաստանում կամ Սևանում տեղի ունեցած ավիաաղետի գաղտնիքը

Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն իրական դեպք է պատմում, որը տեղի է ունեցել Արցախյան պատերազմի տարիներին` 1993 թվականին։ Ադրբեջանական ինքնաթիռի հափշտակումը ռազմական գաղտնիք էր համարվում, բայց լրագրողներն իմացան այդ մասին։ Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիան, այս հետաքրքիր իրադարձությունը տեղի է ունեցել 93-ի հունվարին կամ փետրվարին։ Ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների շարքում ինձ հրավիրել էին նախագահի` անվտանգության գծով խորհրդական Աշոտ Մանուչարյանի հետ հանդիպման։ Նախագահի անձնակազմից հեռախոսով մի քանի անգամ զգուշացրին, որ տեսախցիկ վերցնել չի կարելի։ Հանդիպումը նախատեսվում էր անցկացնել ոչ ֆորմալ պայմաններում, մամուլի ծառայության մեծ սենյակում։ Համեստ տեսքով առանձնացող Մանուչարյանն այնպիսի տաբատով ու բլուզով էր եկել, ասես մեզանից մեկը լիներ, ոչ թե նախագահի աշխատակազմում աշխատող ու նրան մոտ կանգնած անձանցից մեկը։ Իշխանության էին եկել նրա ոչ շատ վաղեմի թիմակիցները, բայց ի տարբերություն նրանց, որոնք միանգամից անցել էին Gutti ապրանքանիշի, նա նախընտրել էր պահպանել սովորական միջին վիճակագրական մտավորականի կերպարը, որն անշահախնդրորեն ծառայում էր հայրենիքին ու ժողովրդին։ Մանուչարյանը բարևեց ու հենվեց պատուհանագոգին։ — Ես խնդրեցի ձեզ հանդիպել, քանի որ մի կարևոր տեղեկություն ունեմ ձեզ համար։ Մեզանից շատերը հանեցին նոթատետրերն ու պատրաստվեցին գրել։ — Ոչ մի բան ֆիքսելու կարիք չկա։ Ես պարզապես տեղեկացնում եմ ձեզ, որ հետո ենթադրություններ չլինեն։ Այն, ինչ հիմա կիմանաք, պետք է գաղտնի մնա։ Դուք պետք է իմանաք այդ մասին, բայց պետք է այլ տարբերակ ներկայացնեք։ Այդպես է պետք` պետության շահերից ելնելով։ Վաղ թե ուշ այս պատմությունը հայտնի կդառնա, դրա շուրջ լուրերը կավելանան, ու, ամենայն հավանականությամբ, այն աղավաղված կերպով զանգվածային տարածում կստանա։ Այդ պատճառով ձեզ խնդրում եմ միասնական ճակատով հանդես գալ ու օգնել մեզ։ Բոլորը հետաքրքրությունից քարացան։ — Երեկ մեր հատուկ ծառայությունների գործողությունը բարեհաջող ավարտ ունեցավ։ Ռազմական չվերթի պատրվակով Ադրբեջանի Դալլյար ռազմական օդանավակայանից օդ բարձրացավ ՄԻԳ-25-ը ու վայրէջք կատարեց մեր «Էրեբունի» օդանավակայանում։ Ինքնաթիռի այս տեսակը կարող է հետախուզական չվերթեր կատարել ու ռմբակոծում իրականացնել։ Ասեմ ավելին` միջուկային զենք կրելու հնարավորություն կա։ Այս գործողությունը շատ երկար է պատրաստվել։ Ռուսաստանում մենք նախկին ռազմական օդաչուի գտանք, որը, բնականաբար, համաձայնեց պարգևատրման դիմաց աշխատել մեզ հետ։ Նրանից պահանջվում էր հետևյալը. գործի անցնել Ադրբեջանի ՌՕՈՒ-ում ու հենց առաջին չերթի ժամանակ ռազմական ինքնաթիռը առևանգել և Հայաստան բերել։ Ինչն էլ բարեհաջող իրականացվեց։ Ձեր խնդիրը հետևյալն է. պետք է հայտնել, որ երեկ Հայաստանի օդային տարածք ներխուժման փորձ կատարելիս Կրասնոսելսկի շրջանում խոցվել է Ադրբեջանի ՌՕՈՒ ՄԻԳ — 25 ինքնաթիռը, որը բազմաթիվ ականատեսների աչքի առաջ Սևանա լիճ է ընկել։ Օդաչուն չի հասցրել կատապուլտով դուրս նետվել։ — Իսկ հիմա որտե՞ղ է օդաչուն, — հարցրեց ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակիցը։ — Ըստ պայմանավորվածության` մենք նրան արտասահման ուղարկեցինք։ Հույս ունեմ` առաջիկայում ոչ ոք չի իմանա նրա իսկական անունը, նրա և նրա հարազատների գտնվելու վայրը։ Հավաքվածները հասկացող հայացքով թափահարեցին գլուխները։ Ճեպազրույցն ավարտվեց։ Հենց նույն օրը երեկոյան տեղեկատվական գործակալությունները հայտնեցին այդ լուրը, իսկ հաջորդ օրվա թերթերը գրեցին Հակաօդային պաշտպանության մարտիկների հաջողության մասին։ «Վեստիով» թողարկվեց նաև իմ ռեպորտաժը։ Մի քանի օր անց ընդդիմադիր կուսակցություններից մեկի թերթն առանց հեղինակի ու առանց հղման հերոսական առևանգման մասին գրառում հրապարակեց։ Իսկույն հավաքեցի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Դուլյանի համարը։ — Պետք է շտապ նյութ պատրաստել հետախույզների խոշոր հաջողության մասին։ Ո՞ւմ դիմեմ հարցազրույցի համար։ — Քեզ խնդրել են գաղտնի պահել։ — Իսկ այսօրվա գրառումը։ — Թերթային հիմարություն, — ձայնը բարձրացրեց վրդովված Արմենը։ Թերթում տպված այդ բացահայտումը առանձնապես աղմուկ չարեց։ Պատերազմն ընթանում էր իր հունով։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am