Փաշինյանը պատրաստվում է քրեական գործով պատժել Աղազարյանին, որպեսզի մյուս ՔՊ-ական պատգամավորներին վախի մթնոլոտի մեջ պահի

Երեկ հայտնի է դարձել, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել: Ընդ որում, այդ մասին տեղեկացնում է Փաշինյանին ընտանիքին պատկանող լրատվամիջոցը:

Վարույթը նախաձեռնվել էՀՀ քրեականօրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ինմասով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելը)։

Իսկ ավելի վաղ նույն թերթը տեղեկացել էր Գլխավորդատախազությունից, որ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկության արտահոսքեր կազմակերպելու հրապարակումը դատախազությունն ուղարկել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեականվարույթ հարուցելուհարցը որոշելու համար։

Դրանից հետո էլ այս կառույցը նման որոշում էր կայացրել:

Գրեթե բոլոր համար էլ պարզ է, որ Հովիկ Աղազարյանի գործը «բացել է» կոնկրետ Նիկոլ Փաշինյանը, որի հորդորները, որոշ ժամանակ առաջ, հանձնել ԱԺ պատգամավորի մանդատը, մերժվել էր Աղազարյանի կողմից:

Վերջինս վախենում էր, որ մանդատից զրկվելուց հետո, չէր բացառվում , որ նա և իր ընտանիքի անդամները հայտնվեին քրեական մեղադրանքների տիրույթում:

Աղազարյանը կարծեց, որ «ատամներ» ցույց տալով, կկարողանա իրեն պաշտպանել:

Սակայն նա չհասկացավ, որ նման քայլով փաստացի կասկածի տակ է դնում Փաշինյանի կարողությունը՝ ազդել ՔՊ-ական պատգամավորի վրա:

Իսկ դա արդեն քաղաքական լրջագույն սպառնալիք կարող է լինել Փաշինյանի համար:

Ահա թե ինչու է Փաշինյանին անհրաժեշտ, որ Աղազարյանը պատժվի:

Սկզբնական փուլում, միգուցե, եթե Աղազարյանը համաձայնվեր և վայր դներ իր մանդատը, կկարողանար խուսափել պատժից: Սակայն այսօր, երբ հրապարակայնացվել է իր «ատամ ցույց տալու» մոտեցումը, Փաշինյանին արդեն ոչինչ չի մնում, քան հրապարակային ձևով պատժել Աղազարյանին:

Առայժմ ընտրվել է «Պետականգաղտնիքպարունակողտեղեկություն հայտնելու» հոդվածը: Չի բացառվում, որ այն լրացվի նոր մեղադրանքներով:

Համենայնդեպս, Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը համոզված է, որ նոր տարուց հետո, Գլխավոր դատախազը գալու է ԱԺ և առաջարկելու է զրկել Աղազարյանին անձեռնմխելիությունից:

Իսկ ինչ վերաբերում է Աղազարյանի ապագա պատժաչափին, ապա դա, ամենայն հավանականությամբ կախված է լինելու այս գործնթացի զարգացման տրամաբանությունից:

Պարզ է մեկ բան. այն, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը գահավիժել է, և նա վախենում է, որ իր թիմում կարող են առաջանալ կենտրոնախույս գործնթացներ: Հենց դրա համար էլ նա հրապարակավ փորձում է պատժել Աղազարյանին, որպեսզի կարողանա կանխել այդ կենտրոնախույս գործնթացները իր թիմում:

Հակառակ դեպքում, Աղազարյանի օրինակը, երբ նա հանդգնեց չկատարել Փաշինյանի պահանջը, այս պայմաններում կարող է փլուզել նաև Փաշինյանի վարկանիշը նույնիսկ իր թիմակիցների շարքում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը` Zham.am

դիտվել է 864 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am