Նռնակի պայթունից վիրավորված զինվորի վիճակը
Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի առողջական վիճակը գնահատվում է ծանր կայուն՝ դրական դինամիկայով: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի փոխտնօրեն Արտաշես Խաչատրյանը: Նրա խոսքով՝ արհեստական շնչառական ապարատը հանել են, զինվորն արդեն ինքնուրույն է շնչում: Պայթյունի հետևանքով վիրավորում ստացած երկրորդ զինծառայող Գևորգ Հյուսնունցի առողջական վիճակն էլ, ըստ Արտաշես Խաչատրյանի, միջին ծանրության է:
