Պուտինը և Թրամփը միակարծիք են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են Վիետնամում անցկացվող Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում,որը լուսաբանել է Россия-ն: Ազգային կոստյումներով պաշտոնական լուսանկարման ժամանակ Թրամփը մոտեցել է Պուտինին, սեղմել նրա ձեռքը և կանգնել նրա կողքին: Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հավանության են արժանացրել Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է Վիետնամում Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճ հանդիպման արդյունքում: Ինչպես նաև նախագահները կոչ են արել ՄԱԿ անդամ երկրներին մեծացնել Սիրիայում իրենց ներդրումը հումանիտար կարիքները հոգալու համար:
