Կհանդիպեն Իրանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները
Շուտով կանցկացվի Ադրբեջանի, Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում: Այդ հանդիպումներին կքննարկվեն համաձայնագրերի իրականացման հարցը, որոնք ձեռք են բերվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Հուսեյին Ջաբիրի Անսարին: Նա նշել է, որ մեծ նշանակություն է տրվում առևտրային ու տնտեսական ոլորտներում համագործակցությանը, հայտնում է APA գործակալությունը: «Իլհամ Ալիևի այցը Թեհրան զգալիորեն ազդել է երկու բարեկամ երկրների միջև համագործակցության զարգացման վրա»,- հայտարարել է Անսարին:
