Ինչ են քննարկել Լավրովը և Թիլերսոնը
ՌԴ ԱԳՆ կայքը հայտնում է,որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակում հանդիպման ժամանակ քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակ: «Քննարկվել է սիրիական հակամարտության կարգավորման հարցը և մեր երկրների համատեղ քայլերն այդ ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
