Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ մնալ ուսանողությանը քաղաքականացնելու դրսևորումներից.ԵՊՀ ուսխորհուրդ

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության` երեկ տեղի ունեցած ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվեց «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հետևյալ հայտարարությունը: «Վերոնշյալ օրենքի նախագծով նախատեսված տարկետման ձևաչափի փոփոխության հետ առաջացած բողոքի խաղաղ ակցիաները, մենք համարում ենք հասարակական հարաբերությունների կարևոր գործընթացներ: Ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի կամ քաղաքացիների խումբ իր կարծիքն արտահայտելու ազատության սահմանադրական իրավունք ունի, իսկ պետությունը պարտավոր է ապահովել այդ իրավունքը: Ազատ կարծիք արտահայտելու, բողոքի խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու մեր ուսանող ընկերների իրավունքները պաշտպանելու ենք օրենքով սահմանված բոլոր միջոցներով, ուստի պահանջում ենք հարգանքով վերաբերվել բողոքի ակցիաներին, դրանց մասնակիցներին և չտրվել տարատեսակ սադրանքների: Հիմք ընդունելով բոլոր ֆակուլտետների ուսանողների շրջանում քանակական և որակական տեղեկատվությունը, կարծիքների և դիրքորոշումների ամբողջությունը՝ հայտարարում ենք, որ ԵՊՀ ուսանողական խորհրդը չի կիսում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ մեր ցուցարար ընկերների մոտեցումները: Մենք դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին, այս արժեքների ուղիղ հակադրմանը. բանակին վերաբերող խնդիրների քննարկումը չպետք է ամբողջովին միահյուսել գիտության հիմնախնդիրների հետ: Հարց է առաջանում. մինչ այժմ որքանո՞վ է տարկետման առկայությունը լուծել գիտության խնդիրները և նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի՞ ասպիրանտ է, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ Զինված Ուժերի շարքում, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: Բավարար է, նույնիսկ, հպանցիկ աչքի անցկացնել վիճակագրությունը և ակնհայտ կդառնա, որ գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ: Բոլորին հորդորում ենք հեռու մնալ 2016թ. ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողների անունների շահարկումներից: ԵՊՀ Ուսանողական խորհրդի շարքերում կան 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների բազմաթիվ մասնակիցներ, ովքեր իրենց արիությամբ կանգնեցրել են թշնամու գրոհը, ում կողքին զոհվել են ծառայակից ընկերներ, և անընդունելի է նման բանավեճում մեր զոհված ընկերների հիշատակը շահարկելը: Մենք շատ լավ գիտակցում ենք պատերազմի և խաղաղության գինը: Հասկանում ենք բանակում ծառայությունն անցնելուց հետո ուսումը շարունակելու նշանակությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև ծառայությունից հետո՝ համալսարանում սովորելու ընթացքում, հայրենիքի կանչով կամավոր ճակատ մեկնելու և հետո դա քաղաքական կարիերայի դրոշակ չդարձնելու գինը: Կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, և խնդիրը լուծել հարգալից, միմյանց լսելու, առողջ բանավեճի, տարընթերցումներն ու տարըբռնումները քննարկելու միջավայրում: Կոչ ենք անում քաղաքական ուժերին զերծ մնալ ուսանողությանը քաղաքականացնելու, ուսանողական ցույցերն ու երթերը կուսակցական և նեղ խմբային շահերին ծառայացնելու ցանկացած դրսևորումներից: Մենք հարգում ենք ուսանողական նույն աթոռներին նստող մեր ընկերների կարծիք հայտնելու ազատությունը և պատրաստ ենք պաշտպանել նրանց իրավունքները»,- նշված է հայտարարության մեջ:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am