Մանրամասներ են հայտնի դարձել ինքնասպանություն գործած քաղաքացու մասին
Արդեն տեղեկացրել ենք,որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։45-ի սահմաններում մի քաղաքացի Դավիթաշեն կամրջից ինքնասպանություն է գործել՝ իրեն ցած նետելով: ՀՀ ԱԻՆը տեղեկացնում է. «Պարզվել է, որ կամրջից ցած նետվողը Երևան քաղաքի Այգեձոր փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1978 թ. ծնված Ա. Ս.-ն է: Փրկարարները իրականացրել են հերթապահություն մինչև ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների մոտենալը»:
