Էրդողանի և Պուտինի հանդիպման օրը հայտնի է
Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 13-ին Սոչիում կհանդիպեն տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրներ՝ այդ թվում ահաբեկչության դեմ համատեղ պայքարը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ, երկու առաջնորդները քննարկելու են նաև երկկողմ առևտրա-տնտեսական կապերը, համագործակցությունը էներգետիկ ոլորտում:
