Պուտինն ու Թրամփը՝Իսլամական պետությանը համատեղ հաղթելու մասին
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները կշարունակեն համատեղ ջանքեր գործադրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջնական ոչնչացման ուղղությամբ,ասված է Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովի շրջանակում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ:Նախագահները կոչ են արել սիրիական հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերին ակտիվ մասնակցություն ցուցաբերել ժնևյան գործընթացում:Համատեղ հայտարարության տեքստում նշվում է նաև, որ նախագահները բացառում են սիրիական հակամարտության ռազմական կարգավորումը՝ ընդգծելով վերջնական քաղաքական լուծում գտնելու անհրաժեշտությունը:
