ԻՊ-ը կանանց գումարտակ է կազմավորել
«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին հայտարարել Է կանանց գումարտակի կազմավորման մասին:
Ջոկատի հրամանատար կին Է նշանակվել, հղում անելով Al Arabia-ին:
Ահաբեկչուհի Նադա ալ Քաթանին ղեկավարելու Է մի ստորաբաժանում, որն ամբողջությամբ բաղկացած Է կանանցից: Նրա ջոկատը գործում Է Սիրիայի հյուսիս-արեւելքի Էլ Հասակա քաղաքում: Ալ Բաղդադին ալ Քաթանիի հետ հանդիպել Է երկու անգամ՝ ԻՊ-ի մեջ մտնող տարբեր խմբավորումների առաջնորդների հետ կայացած խորհրդակցությունների ժամանակ: Հրատարակության աղբյուրի խոսքով՝ նա «ուժեղ բնավորության» տեր Է: Նադա ալ Քաթանին միացել Է խմբավորմանը եւ ԻՊ-ին հավատարմության երդում Է տվել 2013 թվականին: Twitter-ում արած իր հաղորդագրություններում նա հորդորել Է կանանց՝ անդամագրվել ԻՊ-ի ջոկատներին, ինչպես նաեւ մահապարտ ահաբեկիչ դառնալու մտադրություն Է հայտնել: MI6 բրիտանական հետախուզության տվյալներով՝ միայն 2015 թվականի ընթացքում ԻՊ-ի զինյալներին Է միացել թագավորության առնվազն 60 կին հպատակ: Նաեւ հայտնի Է, որ ԻՊ-ի շարքերում կռվում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Բելգիայից, եվրոպական մյուս պետություններից, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ-ի երկրներից ժամանած կանայք: