Ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել, ձեր մեջ ավելի լավ ինֆորմատորներ կան․ «Հրապարակի» գլխավոր խմբագիրը՝ ՔՊ–ականներին

«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՔՊ–ի այն մեղադրանքներին, որ պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեղեկություն է փոխանցել «Հրապարակին»։

Օհանյանը, մասնավորապես, գրել է․

«Դժվար է քաղաքակիրթ բառերով բան բացատրել այն մարդուն, որի գլխավոր հոգսը ստամոքսը լցնելն է եւ իր խղճուկ կարգավիճակը պահպանելը: Հեռացված պատգամավորների պատմությունը լակմուսի դեր խաղաց` բացահայտելով ՔՊ կոչվող խառնամբոխի նվաստության, մտավոր հաշմանդամության, չարության, անօրինականության սահմռկեցուցիչ աստիճանը: Եթե բաց թողնենք բոլոր հակասական ու ստոր հայտարարությունները, որ արտաբերել են սույն աղանդի ներկայացուցիչները, կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ից հեռացված անձանց 2 բանում են «մեղադրում»․ մեկը տեղեկատվություն է փոխանցել «Հրապարակին», երկրորդը փորձել է պաշտպանել ընկերոջը: Խմբագիր Փաշինյանը, իհարկե, կողջուներ հանրային շահ հետապնդող տեղեկատվության փոխանցումը որեւէ ԶԼՄ-ի` որեւէ պաշտոնյայի կողմից, կասեր` հանրությունը իրազեկված լինելու իրավունք ունի, կեցցե «Հրապարակը» եւ կեցցե տեղեկատվություն փոխանցած անձը, բայց հիշողություններով չտարվենք, չխոսենք նաեւ թափանցիկ լինելու, ժողովրդից թաքուն ոչինչ չանելու, օրենքին ծառայելու խոստումների մասին` հիմա օրը ցերեկով, անամոթաբար Սահմանադրություն ու օրենքներ են տրորում` հպարտ հայտարարելով` լավ ենք անում...Ուզում եմ անդրադառնալ Նիկոլի «ուսապարկերի» մտքի մի թռիչքին:

Մեկը օրերս գրել էր` պարզ է ինչու է «Հրապարակը» Աղազարյանին պաշտպանում` ինֆորմատոր են կորցրել: Նախ, մեր ինֆորմատորների մեջ ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել, ձեր մեջ ավելի լավ ինֆորմատորներ կան, որոնք գիտակցում են, թե երկիրն ուր եք տանում եւ փորձում են նաեւ մեր միջոցով կանգնեցնել այդ ընթացքը: Երկրորդ` ձեր մտավոր եւ բարոյական նորմատիվներով, իհարկե, հասկանալի չի լինի, որ մենք միայն մեր ընկերներին չենք պաշտպանում, այլ բոլոր նրանց, ում իրավունքները ոտնահարվում են: «Հրապարակը» պաշտպանել է նաեւ Նարեկ Զեյնալյանին, ում գլուխը շոյում եք, թե` ապրես, որ մանդատդ դրեցիր: Պաշտպանում ենք Հակոբ Ասլանյանին, ով ոչնչով դրան չի արժանացել:

Պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին` չնայած երկուսն էլ մեզ դատի են տվել, հնարավոր վնասներ պատճառել ժամանակին: Պաշտպանում ենք Հրայր Թովմասյանին, ով աշխարհի ամենավատ Սահմանադրության հեղինակն է:

Պաշտպանում ենք Վահան Քերոբյանին, ում մեղադրանքն այդպես էլ հասկանալի չեղավ եւ շատ ուրիշների: Բայց «ուսապարկն» ինչպե՞ս կարող է դա հասկանալ` նա զբաղված է իր կերակրատաշտը եւ երկիրը վարի տալու իր իրավունքը պաշտպանելով»:

դիտվել է 1162 անգամ
Լրահոս
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Ամառը չի նահանջում․ նորից տաք օրեր են սպասվում․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) ՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 45 անօդաչու սարք ՌԴ-ն մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերը Հայաստանը ռուսաստանցիների համար ամանորյա տոներին ամենաէժան ուղղությունների ցանկում է հայտնվել Հայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և Թրամփը Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը․ Հոխիկյան Արցախցիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Արմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը․ «Հրապարակ» Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում․ «Հրապարակ» ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ» Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ» Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը․ «Հրապարակ» Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am