Սիրիան կանգնած է մեծ վտանգների առջև. ի՞նչ պետք է անեն այնտեղ ապրող հայերը

Այն, ինչ այսօր կատարվում է Սիրիայում, կարող ենք բնորոշել մեկ բառով. ողբերգություն:

Թեև աշխարհն ուրախացել էր Ասադի ռեժիմի անկումից, այդ նույն ուրախացողները պիտի հետագայում զղջան ապագա բոլոր հնարավոր մեծ ու փոքր ողբերգությունների համար:

Այսօր արդեն, դեկտեմբերի 13-ի դրությամբ, քրդերը հանձնեցին Մամբիջ քաղաքը, Դեր-Զորը և խոսվում է նաև, որ օրերի ընթացքում կարող են հանձնել նույնիսկ Ռաքքան:

Հիշեցնենք, որ Ռաքքան եղել է նախկինում «Իսլամական պետության» մայրաքաղաքը, որն այսօր գտնվում է քրդերի վերահսկողության տակ:

Սակայն նույն այդ Ռաքքայում բանտերում են գնտվում հազարավոր ջիհադիստ ահաբեկիչներ, ովքեր սպասում են, որ կազատագրվեն թուրքամետ ուժերի միջոցով և կրկին կդառնան հզոր ուժ՝ հայտ ներկայացնելով դառնալ Սիրիայում իշխանություն:

Հասկանալի է, թե ինչ կլինի դրանից հետո:

Այսօր արդեն խոսվում է այն մասին, որ պիտի ոչնչացնել քրդերի բոլոր պետական ինստիտուտները:

Լաթակիայում, ռուսական ռազմակայանների հարևանությամբ, ընթանում են զանգվածային կողոպուտներ և սպանություններ: Տեղի ալավիները զանգվածային կերպով փախչում են Լիբանան:

Այս պայմաններում հայերի վիճակը Դամասկոսում և Հալեպում, կարող է կտրուկ փոխվել:

Այսօր է, որ Ջուլանիի կողմնակիցները դեռ ցույց են տալիս իրենց հանդուրժողականությունը:

Հասկանալի է, թե ինչու. նրանք ցանկանում են լեգիտիմացնել իրենց իշխանությունը:

Սակայն դրանից հետո, չկա ոչ մի երաշխիք, որ նրանց իշխանությունը չի դառնա բռնատիրական:

Ճիշտ հակառակը՝ գրեթե անխուսափելի է, որ հենց այդպես էլ կլինի:

Ընդ որում այդ բռնատիրական կարգերը, էապես կտարբերվեն Ասադի բռնատիրությունից:

Քանի որ իսլամիստների բռնատիրական համակարգը այլ գաղափարական հենքի վրա է կազմված լինելու:

Հայերն ունեն ժամանակ և պիտի որոշեն, թե ինչպես պիտի իրենց շահերը պաշտպանեն:

Չի բացառվում, որ կարճ ժամանակ անց այդ ժամանակավոր հնարավորությունների պատուհանը փակվի:

Այդ իսկ պատճառով, նաև բոլոր հայկական կազմակերպությունները , հայաստանյան կառույցների հետ միասին, պիտի ընդանուր հայտարարի գան, որպեսզի հետո ուշ չլինի:

Պարզ է մեկ բան. այն, որ այդ երկրում քաղաքացիական խաղաղությունը դեռ մոտ ժամանակահատվածում չի հաստատվի, իսկ դա նշանակում է, որ հայերի կյանքի վտանգի աստիճանը երկրաչափական ձևով աճելու է:

Այնպես որ պետք է շտապել, քանի դեռ ուշ չէ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am