Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը

Ամերիաբանկի դուստր ընկերության՝ Դիննոյի EventHub.am հարթակն ընդլայնում է գործունեության շրջանակը՝ այսուհետ ներկայանալով նաև միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծումով։ Հարթակում միաժամանակ հասանելի է 300-ից ավելի միջոցառում 10-ից ավելի անվանակարգում` համերգ, թատրոն, սթենդափ ներկայացում, մանկական ու սպորտային միջոցառումներ և այլն: Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին EventHub-ն առաջարկում է բազմաթիվ զեղչեր։ Այս պահին Ամերիաբանկի քարտերով վճարելու դեպքում հարթակի բոլոր միջոցառումների համար գործում է 5% քեշբեք, իսկ որոշ միջոցառումների դեպքում տրամադրվում է 15-25% զեղչ՝ պրոմոկոդով։«Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շուկայում տոմսերի գնման՝ պարզ ինտերֆեյսով և ժամանակակից լուծումներով հագեցած հարթակի կարիք կա: Այդ նպատակով մեր առջև խնդիր ենք դրել ստեղծել տոմսերի վաճառքի այնպիսի հարթակ, որտեղ յուրաքանչյուր անձ՝ անկախ նախասիրությունից, կկարողանա պարզ ու արագ հոգալ իր ժամանցի հետ կապված հարցերը»,- ասում է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը: Գործունեության շուրջ 1 տարվա ընթացքում EventHub-ը հաջողությամբ համագործակցել է միջոցառումների 100-ից ավելի կազմակերպչի հետ` վաճառելով 500-ից ավելի միջոցառման տոմսեր: «Դրանց շարքում են այնպիսի մասշտաբային միջոցառումներ, ինչպիսին են Full Moon Fest-ը, Մարզահամերգային համալիրում կայացած տասնյակ համերգներ, ինչպես նաև տարվա ամենավաճառված սթենդափ ներկայացումներից Գարիկ Պապոյանի «Գիթարիոնը»,- ասում է Դիննոյի Բիզնեսի զարգացման ղեկավար Սամվել Բատիկյանը` հավելելով, որ միջազգային գործընկերների հետ համագործակցության շնորհիվ հարթակում հասանելի են նաև արտերկրում տեղի ունեցող համերգների տոմսեր։ Eventhub-ը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը և տոմսերի գնումը՝ կազմակերպիչներին տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ, իսկտոմսերի գնման փորձառությունը դարձնելով ավելի արագ, պարզ և ինտուիտիվ: Հարթակի միջոցով Ամերիաբանկը խթանում է Հայաստանում մշակութային և սպորտային միջոցառումների կազմակերպումն ու նպաստում առավել հասանելի դառնալուն։ Նախատեսվում է, որ հաջորդ տարվա ընթացքում Eventhub-ը հասանելի կլինի նաև Ամերիաբանկի MyAmeria հավելվածում՝ համալրվելով առավել ժամանակակից լուծումներով ու առաջարկելով բազմաթիվ արտոնություններ Բանկի հաճախորդներին:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ: Eventhub հարթակը պարզեցնում է միջոցառումների կազմակերպումը՝ տրամադրելով նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: EventHub-ը գործարկվել է 2023-ին։ Այս կարճ ժամանակահատվածում այն արդեն իսկ ունի 100-ից ավել գործընկեր, որոնց համար EventHub-ի գործիքակազմով ստեղծվել և հաջողությամբ իրականացվել է 500-ից ավելի միջոցառում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

դիտվել է 85 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am