ԱԱԾ-ից ու ՀՔԾ-ից պատասխանել են Աղազարյանի դիմումին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Եվ եթե ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիք, ինչ գործողություններ են արվել արդյունքում։ Գրել էինք, որ 2 կառույցից էլ պատասխան չստանալուց հետո փաստաբանը դիմել է դատախազություն:

Երեկ տեղեկացանք, որ 2 կառույցից էլ պատասխանել են, ավելի ճիշտ՝ խուսափել են պատասխանելուց, ինչը եւս նշանակում է, որ ոչ մի սպառնալիք էլ չեն հայտնաբերել, եւ հեռախոսն անօրինական կարգով է հայտնվել նախ՝ քննիչի, ապա՝ ԱԱԾ տնօրենի ձեռքում, որտեղ վերծանել են ինֆորմացիան եւ դրել Փաշինյանի սեղանին, ապա փոխանցվել է ողջ թիմին։

ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։ Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ ընթացակարգերով»:

դիտվել է 305 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am