Մոսկվայում դատարանը Վիկտորյա Կապրյանին պարտադրել է վճարել 355 մլն ռուբլի
Մոսկվայի բնակիչ Վիկտորյա Կապրյանը դատական կատարածուներից է տեղեկացել, որ ինչ-որ ընկերության սեփականատեր է, որը բանկերից մեկին 355 միլիոն ռուբլի (2 միլիարդ 911 միլիոն դրամ) է պարտք, գրում է rusarminfo.ru-ն: Դատական կատարածուները 27-ամյա հայուհուն հայտնել են, որ 2015-ից սկսած նա համարվում է մոսկովյան մի ընկերության գլխավոր տնօրեն: Խարդախները Կապրյանին տնօրենի պաշտոնում են ձևակերպել և այդ ընկերության տվյալներով 355 միլիոն ռուբլու վարկ վերցրել: Խամովնիչեսկի դատարանը բավարարել է բանկի հայցը և պարտավորեցրել Կապրյանին վճարել ընկերության պարտքը:
