Ուսանողները վաղվանից քննարկումների շարք են սկսում. լուսանկարներ
Դասադուլ հայտարարած ուսանողները շարունակում են տարկետման վերացման դեմ բողոքի ցույց անել: Դասադուլի կազմակերպիչներն այժմ փորձում են իրենց գրավոր առաջարկները փոխանցել Աժ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովին, որտեղ քիչ անց կմեկնարկի ՊՆ-ի հեղինակած օրենքների փաթեթի քննարկումը:Դասադուլի կազմակերպիչներից Վահան Կոստանյանը կոչ արեց լայն զանգվածներին միանալ իրենց, Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին հայտարարեց, որ նախաձեռնող խումբն արդեն ստացել էլ բազմաթիվ առաջարկներ, որի հիման վրա հնարավոր է ծանրակշիռ փաթեթ կազմել:
Ինչպես հայտարարեց՝ վաղվանից սկսում են քննարկումները և դրանց մասնակցելու են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ գիտակրթական ոլորտի բանախոսներ:
