Հայտնի է Պուտինի և Էրդողանի բանակցությունների թեմաները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում կքննարկեն ահաբեկչության դեմ պայքարը եւ Սիրիայի իրադրությունը: Այդ մասին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով կժամանի Սոչի նոյեմբերի 13-ին: Նրանք կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային ու միջազգային խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարի եւ Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
