Արցախում որևէ տարկետման իրավունք չկա. ԱՀ ԱԺ նախագահ
Արցախում վաղուց որևէ տարկետման իրավունք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը«Մենք չպիտի գնանք հակադրության` գիտությո՞ւնն է կարևոր, թե՞ անվտանգությունը: ՀՀ-ում անպայման կգտնեն հարցի ճիշտ լուծումը: Արցախում վաղուց է այդպես, որևէ տարկետման իրավունք չկա», - նշեց Ղուլյանը՝ անդրադառնալով Երևանում տարկետման իրավունքի վերացման դեմ ընթացող դասադուլին: Նա նաև հավելեց, որ 18 տարին լրանալուց հետո ծառայում են նաև պաշտոնյաների որդիները:
