Տարկետումը պարզապես հարմար «փաթեթավորում» է ցույցի հետևում կանգնածների համար

«Իրատես» թերթը գրում է. «Տրամաբանող որևէ մեկը կասկած չունի, որ ուսանողների բողոքի ցույցերն ու տարկետումը որևէ կապ չունեն միմյանց հետ: Տարկետման հնարավորություն ունեցող չորս հարյուր ուսանողի համար համայն հայոց ուսանողները դուրս կգա՞ն «կենաց-մահու» պայքարի… բանակի դեմ: Երբե՛ք: Տարկետումը պարզապես հարմար «փաթեթավորում» է ցույցի հետևում կանգնածների համար՝ իրենց բուն քաղաքական նպատակներն իրականացնելու ճանապարհին, ինչը նորմալ է: Բայց և, այստեղ կարգելակվեն իրական մոդերատորների ծրագրերը, եթե նրանք շատ արագ չանցնեն պլան «բ»-ի` «գլոբալ» քաղաքական ծրագրերի իրականացմանը: Ու քանի որ ցույցերը չունեն անհրաժեշտ էներգետիկան և մասսան, շատ ավելի հավանական է, որ, ինչպես նախորդ նման կարգի «պայքարները», այս մեկը ևս հանգչի օրորոցում: Եվ չնայած այն հանգամանքին, որ խաղը հասկացող, ծանրակշիռ փորձագետները մասնավոր զրույցներում միանշանակ պնդում են` ցույցերը բացառապես ներքաղաքական նպատակ են հետապնդում, այն է` ամեն գնով վարկաբեկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, մեր կարծիքով` կա նաև գեոքաղաքական ծիր, եթե ոչ ռուսաստանյան վերնախավից, թող լինի ռուսաստանյան միջին չինովնիկական շարքերից. չմոռանանք` ռուսական այդ «շարքերում» են նաև շահագրգիռ հայ պաշտոնյաներ, գեներալներ, որոնք, միանալով այստեղի «պաշտոնյա-գեներալներին», բավականին լուրջ «կաստա» են դառնում, ընդ որում` լուրջ փողեր ունեցող: Հարցնում եք` ինչո՞ւ «վարկաբեկել» Վիգեն Սարգսյանին: Շատ պարզ: Նախ` քանի դեռ Սերժ Սարգսյանը չի հայտարարել, թե ով է լինելու ապագա վարչապետը, Վիգեն Սարգսյանը համարվում է վարչապետի «անցումային» թեկնածու, որից էլ Սերժ Սարգսյանը կստանձնի վարչապետական «տրոնը»: Բայց և պետք է պաուզան ձգել և, գործընթացներից առաջ չընկնելով, ասել` հասկանալի է, որ 2018-ին վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, իսկ ներհայաստանյան բոլոր «շահագրգիռներն» այսօր պայքարում են նաև ապագայի` Սերժ Սարգսյանի հեռացումից «հետո» իշխանությունն իրենցով անելու համար: Հասկանալի է, չէ՞, որ Վիգեն Սարգսյանն է այն իրավահաջորդը, որին պատրաստում է Սերժ Սարգսյանը` ապագայում («իքս» թվին) իշխանությունը հանձնելու համար: Ի դեպ, մի շատ կարևոր դետալի մասին, չգիտես ինչու, չենք խոսում. Վիգեն Սարգսյանը եզակի է նաև մեկ այլ առումով. նա, որքան էլ պարադոքսալ թվա, այն երեքի մեջ է, ովքեր գիտեն ղարաբաղյան խնդրի բանակցային «նրբությունները». չմոռանանք, տևական ժամանակ (թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք) նա ներկա է եղել այդ բանակցություններին: Իսկ այդ նրբություններին Հայաստանում «տիրապետում» են ընդամենը երկու մարդ` Սերժ Սարգսյան, Էդվարդ Նալբանդյան: Եվ սա Վիգեն Սարգսյանի իրավահաջորդ լինելու ամենառացիոնալ բացատրություններից մեկն է նաև, ի տարբերություն ուսանողների թիկունքում նրա դեմ պայքարի ելած իշխանական թևերի: Ի դեպ, տողամիջում արձանագրենք, որ այս խաղում բացակայում է Հովիկ Աբրահամյանը: Սա` իմիջիայլոց: Սա` քաղաքական մասով: Հաջորդ խումբը, որը պայքարում է ուսանողների հետ` «փարդի քամակում», բանկային կորպուսի «թոշակառուներն» ու ոչ թոշակառուներն են: Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանն այսօր շատ լուրջ հայտ է ներկայացնում ոչ միայն որպես վարչապետ, որպես ապագա իրավահաջորդ, այլև, ինչը շատ ավելի լուրջ է, որպես տեսակաբանության փոփոխության ջատագով: Նա սերունդ, փիլիսոփայություն է փոխում բանակում: Եվ դա միայն «Պատիվ ունեմն» ու «Ես եմ»-ը չեն: Այսպիսով, Սեյրան Օհանյանով հայկական բանակում գծվեց գիծը` դաշտային հրամանատարների և պրոֆեսիոնալների միջև. Օհանյանը, անկախ այսօրվա իր «աբիժնիկ» վիճակից, պրոֆեսիոնալ էր, ճիշտ է, այդ անցումը շատ երկար ու ցավոտ ստացվեց, սակայն տեղի ունեցավ: Վիգեն Սարգսյանով «կոտլետներն» ու «ճանճերն» են առանձնացվում միմյանցից, ասել է` բանակին նոր` ժամանակակից բովանդակություն է «հագցվում»` «քյարթու» մտածողության ջարդման, գլոբալ, նեղացող-նանո աշխարհի հանգույն, ուր նաև կոռուպցիան է պակաս լինելու: Բնական այդ պրոցեսը «մաղի» էֆեկտով մաղելու է մտածողության հին` մասամբ ռուսա-չեկիստա-լենինյան մտածողությունը: Իսկ բանակի հին, մտածել չսիրող, քարացած, հրամաններ կատարող, բայց դրանք չհասկացող, էլ չենք ասում` չբավարարված, «աբիժնիկ» մասսան անպայմանորեն ընդվզելու էր դրա դեմ: Իսկ ուսանողները, «Ելքը», «Ծռերը», մնացյալք… հա, «դոկտոր Ռուզիկն» էլ այս մեծ խաղում փոքրիկ դերակատարներ են, որքան էլ ցավալի է: Իսկ ու՞ր մնաց տարկետումը: Չգիտեմ»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am