Նախկին իշխանության պատգամավոր Արման Սահակյանի «մարդը» Գյումրիում մասնակցում է Նիկոլ Փաշինյանի «փրայմերիզին». ի՞նչ գործարք է տեղի ունեցել

Գյումրիում տևական ժամանակ է քաղաքի կառավարման ճգնաժամ է առաջացել: Պատճառը Նիկոլ Փաշինյանն է, ով խնդիր է դրել հերթական ապօրինությամբ զավթել տեղական իշխանությունը:
Ինչպես հայտնի է, Գյումրիում «Բալասանյան» դաշինքը 2021թ. ընտրություններից հետո կոալիցիա էր կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ: Վերջինս ամիսներ առաջ որոշեց դուրս գալ կոալիցիայից: Դրանից հետո գործի դրվեցին կուլիսային բռնաճնշումների ու ահաբեկումների գործիքակազմերը: Արդյունքում «Բալասանյան» դաշինքն ամբողջ կազմով վայր դրեց մանդատը և հիմա Գյումրիի ավագանին չի կարողանում նիստ գումարել ու նոր քաղաքապետ ընտրել: Օրենքի համաձայն պետք է տեղի ունենային ավագանու արտահերթ ընտրություններ, բայց Նիկոլ Փաշինյանը վախեցավ անխուսափելի պարտությունից և հիմա ուզում է Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար նշանակել: Իր այդ միանձնյա որոշումը կյանքի կոչելու համար նույնիսկ օրենք են փոխում:
Փաշինյանը վախեցավ ընտրություններից, քանզի գիտի, որ գյումրեցիները մերժում են ՔՊ-ին: Բացի այդ՝ Նիկոլի թիմում գզվռտոց է և ՔՊ-ն չունի թեկնածու: Ահա այս հանգամանքները հաշվի առնելով՝ Ն. Փաշինյանը դիմել է կեղծ ժողովրդավարական քայլի: Հայտարարել է «նախնական ընտրություններ»՝ «պրայմերիզ»: Ինքն ուզում է ՔՊ-ականների միջև մրցույց կազմակերպել ու նոր միայն պաշտոնակատարի նշանակել, թեև իր մտքում արդեն ունի իր կամ իր կնոջ սրտի թեկնածուին: Բայց որպեսզի պառակտվող ՔՊ-ում է՛լ ավելի չխորանա կոնֆլիկտը, որոշել է կեղծավորաբար գյումրեցիների անունից նշանակել քաղաքապետի պաշտոնակատար:
Հետաքրքիրն այն է, որ Նիկոլի այդ «պրայմերիզին» մասնակցում է նաև «Լուսավոր Հայաստանը» ներկայացնող, Գյումրիի սոցապի տնօրեն և ՀՀԿ ցուցակով նախկինում պատգամավոր դարձած ոչ անհայտ Արման Սահակյանի մտերիմ ընկեր Սարիկ Մինասյանը: Գյումրիում խոսում են, որ առանց Արման Սահակյանի աջակցության Սարիկ Մինասյանը, ով ևս նախկինում պատգամավոր է եղել, տխրահռչակ Էդմոն Մարուքյանի ցուցակով, չէր մասնակցի Նիկոլ Փաշինյանի բեմադրությանը:

Դա նշանակում է, որ գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ղեկավար Արման Սահակյանի ու ՔՊ-ի միջև երկխոսություն, պայմանավորվածություն կա: Իսկ թե ինչ է դա նշանակում, դժվար չէ գնահատել:

դիտվել է 1166 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am