Գյումրիում «փրայմերիզ»-շոուն և «լուսավոր» Սարիկը

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամ ստեղծելուց հետո մնաց իր քայլի տակ ու գնաց ապօրինության: «Բալասանյան» դաշինքի անդամների մանդատազրկումից հետո պետք է տեղի ունենար ավագանու նիստ և ընտրվեր նոր քաղաքապետ: Ավագանու նիստի քվորում չապահովվեց և քաղաքապետ չընտրվեց: Դրանից հետո օրենքով պետք է նշանակվեին Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ, սակայն Նիկոլը գնաց ապօրինության: Նա հիմա շոու է կազմակերպել: Շոուի անունը դրել են «փրայմերիզ»: Գյումրեցիներն արդեն տարբեր անեկդոտներ են հնարել այս թեմայով:

Նիկոլն այժմ գյումրեցիների վրա ուզում է «նաղդել» ՔՊ-ական որևէ մեկին: Ասում է «ընտրեք», թե ում եք ուզում՝ Աննա Հակոբյանի բարեկամին, թմրամոլ հաստագլխին, մարազմատիկին, բնածին դեբիլին կամ մի «ատամնատեխնիկ» կնոջ:

Իրականում դա ոչ թե ընտրություն է լինելու, այլ Նիկոլը Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակելու, բայց դա, այսպես ասած, գցելու է գյումրեցիների գրպանը՝ «Գյումրեցիներն են ընտրել, ես ի՞նչ կարող եմ անել» դեմագոգիկ թեմայով:

«Փրայմերիզ» կոչված էժանագին շոուն Նիկոլը կազմակերպում է նաև այն պատճառով, որ ՔՊ-ի ներսում իրար միս են ուտում: Բոլորն էլ վարկաբեկված են ու պառակտված: Կարեն Սարուխանյանը հայտնվել է թմրանյութային սկանդալի մեջ և ունի «թավշյայից» հետո թալանչի դարձածի համբավ, Աննայի բարեկամ Վահագնը քաղաքականապես անմեղսունակ է, մյուսներն ընդհանրապես անկապ են:

Նիկոլը վախեցավ ընտրություններից և հիմա ժամանակ է ձգում:

Ի դեպ, «փրայմերիզ»-շոուի մեջ մի ուշագրավ դետալ կա: Դրան մասնակցում է նաև բոլոր ժամանակների հաճախորդ Էդմոն Մարուքյանի թիմակիցը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակի ԱԺ նախկին պատգամավոր և Գյումրիի ներկայիս սոցապ ծառայության տնօրեն Սարիկ Մինասյանը:

Փաստորեն, «Ելք» դաշինքի անդամներն շարունակում են տարատեսակ թելերով ու տարբեր հարթություններում իրար հետ կապված մնալ: Մասնագիտությամբ Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող Արամն իր դիշովկեքով Երևանում մաս է կազմում ՔՊ-ի գլխավորած կոալիցիային, իսկ ընդդիմադիր դաշտ կրկին գործուղված Էդմոնը շարունակում է իր հատուկ հանձնարարություններով հաճախորդությունը:

Թե ինչ կոնկրետ դերակատարմամբ է Սարիկը մտել ՔՊ-ական ցուցակ, պարզ կդառնա առաջիկա օրերին: Բայց դե ընդհանուր առմամբ արդեն պարզ է: Նա իր շեֆ Էդմոն Մարուքյանի պես ծառայություններ է մատուցելու Նիկոլին, պարզապես տեղական մասշտաբով:

Հայկ Ուսունց

7or.am

դիտվել է 909 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am