Իսմաիլովին մեղադրանք է ներկայացվել
«Ինտերֆաքս» գործակալությունը՝ փաստաբան Մարինա Ռուսակովային հղումով հայտնում է,որ ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին մեղադրել են երկու մարդու սպանության կազմակերպման համար։ Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է նրան։ «Նրա կալանավորման մասին ապօրինի որոշումը կայացվել է հոկտեմբերի 30-ին։ Այն արդեն բողոքարկվել է Մոսկվայի քաղաքային դատարանում։ Բողոքի քննումը նշանակված է նոյեմբերի 15-ին»,- ասել է նա։ Իսմաիլովին ներկայացվել է երկու և ավելի անձանց սպանության կազմակերպման, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության մեղադրանք։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
