Ասում են՝ ինչո՞ւ է այսինչ մարդու բարեկամը մասնակցել տենդեռին, եթե առերևույթ նայենք, միգուցե շահերի բախման էլեմենտներ գտնենք, բայց հարց է առաջանում՝ կարո՞ղ է մարդն իր բարեկմին ասի՝ մի մասնակցի էս տենդեռին. ի պատասխան մեղադրանքներին, որ այս իշխանությունը կոռուպցիայի մեջ թաթախված է՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ դրա համար էլ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովներ կան։
ՔՊ պատգամավորի խոսքով՝ պաշտոնյան չի որոշում՝ տենդեռում ով հաղթի․ «Սիրելինե՛րս, եթե խնդիր կա, բացեք, օրենքը կարդացեք, հանձնաժողովն է որոշում, որտեղ էտ պաշտոնյան ընդհանրապես ներգրավված չէ»։
Հակոբ Արշակյանն ասաց, որ ներմուծման և արտահանման ապօրինի մոնոպոլիաների դեմ են պայքարել, դրա արդյունքում էլ շաքարավազի, բանանի գներն իջել են։
«Հիմա մարդիկ ինչ ուզում ներմուծում, արտահանում են, դրա արդյունքում որոշ ապրանքների գինը մի քանի անգամ իջավ, օրինակ՝ բանանինը, շաքարավազինը, տարբեր այլ բաների, դրա մասին խոսեք»,-ասաց նա։
Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը