Բրյուսելում Ադրբեջանի ՊՆ-ն խոսել է Աֆղանստանի հարցում ԲԹԿ երկաթգծի օգտագործման հնարավորությունից
Razminfo-ն հայտնում է.Խոսելով Ադրբեջան-ՆԱՏՕ և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունից՝ նախարար Զաքիր Հասանովը ընդգծել է նաև, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը լավ հնարավորություն է ստեղծում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կարիքները բավարարելու համար:Հիշեցնենք, որ Հասանովը Բրյուսել էր մեկնել նոյեմբերի 7-ին: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակից պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել էր այսօր՝ նոյեմբերի 9-ին:
