Ի՞նչ է նախորդել ազատումներին

Euromedia 24 -ի տեղեկություններով գործադուլ հայտարարած ավտոբուսի վարորդներին աշխատանքից ազատմանը նախորդել են Ավինյանի հետ հաշտեցման հանդիպումներ։ Ըստ աղբյուրի՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սկզբում հակված չի եղել պատժամիջոցներ կիրառելուն, ինչ որ թաղային հեղինակության միջոցով բանագնաց է ուղարկել վարորդների մոտ՝ մոտավորապես այսպիսի առաջարկով՝ գլուխներդ կախ հետ գնացեք ու անցեք աշխատանքի կամ սուս ու փուս առանց միտինգների ազատման դիմումներ գրեք , հեռացեք, հակառակ դեպքում, եթե բունտերը շարունակվեն , պրոցեսը ավելի աղմուկ կհանի, ձեզ դա պետք չի, գործիք չդառնաք ընդդիմության ձեռքին ու քրեական հոդվածով ձեզ դատելու հիմքեր չստեղծեք անտեղի։ Մոտավորապես այս կոնտեքստով հաշտեցման առաջարկին, ասում են, 4 հոգի ընդդիմացել են ու երեկ ազատման դիմումներ են գրել կամովի։

Բայց ահա Տիգրան Ավինյանը Հանրային ՀԸ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ 32 վարորդ հեռացվել է աշխատանքից, սակայն վարորդները իրենց գործազուրկ դառնալու մասին միայն առավոտյան են իմացել աշխատավայր գնալիս։ Ընդ որում հենց այն վարորդներն են թիրախավորվել, ովքեր ԶԼՄ-ների տեսախցիկների առջև կանգնել ու շարադրել են իրենց դժգոհություններն ու մտահոգությունը բացեիբաց և պահանջել են կառուցողական մոտեցում։ Հեռացման հիմքերը առայժմ հայտնի չէ։ Իրավաբանների խոսքով այս հեռացումները իրավական հիմք չունեն։

Հիշեցնենք, երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Երևանի երթուղային ցանցն սպասարկող մեծաթիվ վարորդներ դուրս չեկան գիծ և հայտարարել էին գործադուլ՝ պահանջելով ,որ գործատու «Երևան ավտոբուս» ՓԲԸ – ն և վերադաս Երևանի քաղաքապետարանը ՝ վերանայեն իրենց աշխատանքային պայմանները և աշխատավարձի հաշմման մեթոդաբանությունը։ Առավոտից պարալիզացված էր ողջ քաղաքը, մարդիկ ժամերով սպասում էին ավտոբուսներին, իսկ տաքսի ծառայությունների մեկնարկային կետից գինը սահմանվում էր մինչև 1500 դրամ։

դիտվել է 593 անգամ
Լրահոս
Վիճակը սրվել է․ ինչ է արել մի քանի օր առաջ ՀՅԴ–ն․ Ռոբերտ Մարգարյան (video) Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am