Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ, Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների դեմ նոյեմբերի 10-ի վաղ առավոտվանից թուրք իրավապահ մարմինները գործողություններ են սկսել: Գործողությունների արդյունքում ձերբակալվել է 82 մարդ: Ձերբակալվածները օտարերկրյա քաղաքացիներ են: Նրանցից ոմանց նկատմամբ երկրից արտաքսելու իրավական գործընթաց է սկսվել:
