Բնակելի շենք է փլուզվել. զոհվել է վեց մարդ/տեսանյութ/
ՌԻԱ Նովոստիին օպերատիվ շտաբի ներկայացուցիչը հայտնել է,որ վեց մարդ է զոհվել Իժեւսկում բնակելի շենքի մի մասի փլվելու հետեւանքով: Նախնական վարկածով՝ դրա պատճառը դարձել է կենցաղային գազի պայթյունը: Նախօրյակին Իժեւսկում բնակելի շենքի մի մասի փլվելու հետեւանքով առաջինից մինչեւ իններորդ հարկում ավերվել է ութ բնակարան: «Տուժել է ինը մարդ, նրանցից վեցը զոհվել են, այդ թվում՝ երկու երեխա»,- ասել է գործակալության զրուցակիցը:
