Միխայիլ Զադոռնովը մահացել է
«Իզվեստիա»-ն հայտնում է,որ կյանքի 70-րդ տարում մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադոռնովը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զադոռնովը տառապում է ուռուցքային հիվանդությունից: 2016 թվականի վերջին հումորիստը վիրահատվել էր: Զադոռնովը ծնվել է 1948 թվականի հուլիսի 21-ին Յուրմալայում: Նա լայն ճանաչում է ձեռք բերել՝ հեռուստատեսությամբ ելույթ ունենալով հումորիստական մենախոսություններով:
