Ինչ են քննարկել Բինալի Յըլդըրըմն ու Մայք Փենսը
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հանդիպումը,որը տևել 1 ժամ 20 րոպե և անցկացվել մամուլի համար փակ ձևաչափով։ Հանդիպմանը նաև մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն, Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրակը, ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչը և այլ պաշտոնատար անձիք։ Հանդիպումից հետո վարչապետն ուղևորվել է Նյու Յորք։
