Ուսանողները իրականում ուղղորդվում են Բաղրամյան 26-ի երիտթևի կողմից
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Տարկետման վերացման իրավունքի վավերացումը Ազգային ժողովի կողմից վերջին օրերին դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ ակտիվորեն բողոքողները բուհերի ուսանողներն են։ «ՉԻ» տեղեկություններով՝ դասադուլ անող ուսանողները իրականում ուղղորդվում են պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի սիրելի Բաղրամյան 26-ի երիտթևի կողմից։ Պատճառն այն է, որ Վիգեն Սարգսյանը օգտագործելով Սերժ Սարգսյանի հետ ունեցած ջերմ հարաբերությունները մի փոքր վերև էր թռել սահմանված նշագծից ու հիմա նրան իր տեղը նստեցնելու ժամանակն է»։ Առավել մանրամասը` թերթի այսօրվա համարում:
