Սաուդյան Արաբիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը
Սաուդյան Արաբիան խորհուրդ է տվել իր քաղաքացիներին լքել Լիբանանի սահմանները։ Այս մասին հայտնում է պետական SPA գործակալությունը՝ հղում անելով թագավորության ԱԳՆ աղբյուրին։ Ինչպես նշվում է Սաուդիան Արաբիան նման հայտարարություն է արել կապված Լիբանանի Հանրապետությունում ընթացիկ իրավիճակի հետ: Սաուդյան Արաբիան խնդրում է իր քաղաքացիներին, ովքեր այժմ գտնվում են կամ բնակվում Լիբանանում, լքել այն հնարավորինս շուտ. ասվում էհաղորդագրության մեջ:
