Ստիվեն Սիգալին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ
Դերասանուհի Պորշա դե Ռոսսին մեղադրել է դերասան, պրոդյուսեր և սցենարիստ Ստիվեն Սիգալին սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին ամերիկուհին հայտնել է իր թվիթերյան էջում։ Հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի խոսքով՝ Ստիվեն Սիգալը սկսել է անհանգստացնել իրեն գրասենյակում՝ նրա ֆիլմերից մեկում դերի համար անցկացված քասթինգի ժամանակ։ Նա նստեցրել է դերասանուհուն և արձակել իր կաշվե տաբատը։ Աղջիկը դուրս է վազել և կանչել իր գործակալին։
