Դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին. ԵՊՀ

Նոյեմբերի 7-ին ԵՊՀ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել՝ իրենց անհամաձայնությունը հայտնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որով վերացվում է տարկետումը: Ակադեմիական տարկետման դեմ պայքարող ուսանողների դասադուլը շարունակվում էր նաև այսօր: ԵՊՀ-ի բակում առավոտվանից հավաքված ուսանողները շարունակում էին վանկարկել «տարկետում լինելու ա», «գիտություն լինելու ա», «հանուն գիտության» կարգախոսները: Վերջիններս հայտարարեցին, որ մտադիր չեն դադարեցնել դասադուլը: Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ԵՊՀ-ում հրավիրվել էր ռեկտորատի նիստ, որտեղ ռեկտորատի անդամները՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ, քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունել են հայտարարություն: « «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսումնառության հիմքով զորակոչից տարկետում ստանալու իրավունքի մասին դրույթի կապակցությամբ այս օրերին շրջանառվում են մի շարք թեզեր ու պնդումներ, որոնք, մեր համոզմամբ, անհիմն են, ոչ օբյեկտիվ, հաճախ՝ չափազանցված: Նախ՝ օրինագծում ամրագրված դրույթի իմաստը սխալ է մատուցվում. իրականում տարկետման իրավունքը չի վերացվում, այլ փոխվում է դրա իրացման ձևը. ուսումնառության մեկ մակարդակի ողջ տևողությամբ զորակոչից տարկետման հնարավորություն տրվում է նրանց, ովքեր պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո առնվազն եռամյա ժամկետով սպայի կարգավիճակով զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում: Այնուհետ նշվում է՝ եթե ասպիրանտների համար տարկետման հնարավորություն չլինի, ապա գիտնականների վերարտադրությունը կընդհատվի: Իրականում երիտասարդ գիտնականները միայն նրանք չեն, ովքեր զորակոչից տարկետում են ստանում՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, այլ նաև՝ զինվորական ծառայություն անցած և ուսումնառությունը շարունակող տղաները, հայցորդները, իգական սեռի ներկայացուցիչները: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով տարկետումից հրաժարվող արական սեռի ներկայացուցիչները կզորակոչվեն 18 տարին լրանալուն պես: Մասնագիտական կրթաբլոկը 1-ին կուրսում մեծ տեսակարար կշիռ չունի։ Հետևապես ուսանողին, ով դեռ չի էլ կարող լրջորեն զբաղվել գիտությամբ, գիտական գործընթացի ընդհատման վտանգ չի սպառնում: «Բանակը զրկվում է կրթված զինծառայողներից» թեզը ևս չափազանցված է, քանի որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի հետ պայմանագրային հիմունքով ուսումնառությունն ավարտածները զինծառայություն կանցնեն բանակում։ Թեզերից մեկն էլ առնչվում է դպրոցականների մոտիվացիային՝ իբր, արական սեռի ներկայացուցիչ դպրոցականները, իմանալով, որ անգամ ստանալով ընդունելության բարձր միավոր, միևնույնն է, զորակոչվելու են բանակ, չեն ձգտի լավ սովորել, բարձր բալերով ընդունվել բուհեր: Համոզված ենք, որ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների մեծ մասի շարժառիթը պայմանավորված է նրանց աշխարհընկալմամբ, ստացած դաստիարակությամբ և կրթությամբ և ոչ զինծառայությունից տարկետում ստանալու հեռանկարով: Լավ սովորող աշակերտը կշարունակի լավ սովորել և բարձր միավորներով բուհ ընդունվել՝ անկախ նրանից՝ ժամանակավորապես կընդհատվի՞ նրա ուսումնառությունը զինծառայությամբ, թե՞ կմիահյուսվի զինծառայությանը: Համոզված ենք, որ սույն օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացում: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առաջ, որոնց լուծումը պահանջում է հասարակական փոխըմբռնում և միասնություն, հորդորում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին. դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին, ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց: Միևնույն ժամանակ դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը»,-ասված է հայտարարությունում։

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am