Մեյի կառավարությունը հրաժարական կտա մինչև տարեվերջ. Times
Եվրոպական միության ղեկավարներն սպասում են, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած կառավարությունը հրաժարական կտա մինչեւ տարեվերջ: Այդ մասին հայտնել է The Times թերթը՝ նշելով, որ Բրյուսելում զգուշանում են, որ Մեյի կառավարության անկայունությունը կարող է հանգեցնել վարչապետի փոխարինման կամ վարաժամկետ խորհրդարանական ընտրությունների, որոնց արդյունքներով իշխանության կգա ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը: Բրյուսելում, հաշվի առնելով ստեղծված իրադրությունը, քննարկում են Brexit-ի իրականացման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ առանց դրա պայմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
