Վահան գյուղում ամուսնու ծեծից ինքնասպան եղած կնոջն այսօր կհուղարկավորեն

«ԴՕԿ» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը Տելեգրամյան իր ալիքում տեղեկություն է տարածել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան վարչական տարածքում ողբերգական դեպք է տեղի ուենցել։

«Բարև Ձեզ պարոն Ղուկասյան, Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան (Օրջոնոգիձե) վարչական տարածքում երեկ ողբերգական դեպք տեղի ունեցավ։ Զարգարյան Ռոստոմի (Գուգուշի) կնոջը՝ Մերիին գտել էին կախված իրենց անասնագոմում։ Ռոստոմը պայմանագրային զինծառայող է, խմող, պոստերում խաղացող, զինակիցներն ու հարևաններն ասում են նաև ունի բելի գարյաչկա, ասեմ որ ուներ մի հրաշալի կին, խելոք, համեստ, նվիրված ընտանիքին և իր երեք անչափահաս երեխաներին, մեծը 6-րդ դասարանում է։ Երեկ չէ առաջին օրը 26.11.2024թ այդ ալկաշը պետք է լիներ դիրքերում, որպեսզի հաջորդ օրը մասնակցի համագյուղացու քառսունքին։ Դիրքերից կամ թույլտվությամբ, կամ էլ ինքնուրույն, ինչպես միշտ են բոլորն անում, իջել է ու մասնակցել քառսունքին։Բնականաբար՝ էնքան է լակել, որ գիշերը հերթական անգամ իր սև գործն է արել կնոջ հետ, ի միջայլոց մայրն (կիսուրը) էլ է շատ նվաստացրել այդ հարսին, ու արդեն պատկերացրեք ինչպիսի հոգեվիճակում է եղել, որ ոչ հաշվի է առել գալիք ամանորը, ոչ էլ իր երեք անչափահաս երեխաները ու գնացել է այդ քայլին։ Ամբողջ Ճամբարակն ու Վահան գյուղը սգում է այդ կնոջ համար, ասում են պտի այդ այլանդակն իրեն կախեր։ Պարոն Ղուկասյան խնդրում եմ բարձրաձայնեք թե՛ ուղիղ եթերում, թե՛ Ձեր տելեգրամյան էջով՝
1.Ինչո՞ւ են նմաններին թողնում դիրք պահի,
2.Արդյոք ռազմականը տեղեկացել է ինքնակամ՞ է լքել դիրքը, թե՞ թույլտվությամբ,
3.Եվ մինչև երբ՞ պետք է խմել, ծխելը և նմանատիպ պահվածքը շարունակվի դիրքերում։
Այս հարցը միայն Դուք կարող եք բարձրաձայնել։ Իրեն կախելուց առաջ տեսանյութ է ուղղարկել քրոջը Մերին, որ տես` ոնցա ծեծել, գլուխը ջարդել, մարմնի տարբեր հատվածներին կապտուկներ, քրոջն էլ ասելա, որ ինձ կախեմ՝ չզարմանաք։ Թաղումն է այսօր ու աղջկա հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին»,- գրել էր Ղուկասյանը։

Oragir.News-ը կապ հաստատեց Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանի հետ, ով նշեց, որ այս պահին հիվանդանոցում է գտնվում, սակայն դեպքի մասին տեղյակ է։

«Լսել եմ դեպքը, վաղը կհասնեմ գյուղ, կմասնակցեմ կնոջ արարողություններին։ Ամուսնուց վատ բան չեմ տեսել, նորմալ մարդ է, հիմա էլ ծառայության մեջ է։ Դե հիմա բոլորն են խմում, բայց հարբեցող չի եղել։ Ամուսինը և՛ հոգեհանգստին է մասնակցել, և՛ հուղարկավորությանը կմասնակցի։ Ես չեմ լսել, որ կնոջը ծեծի կամ հայհոյի։ 6 հոգով են ապրել՝ տղայի մոր հետ։ Ռոստոմը հայր չի ունեցել։ Մերին էլ լավ աղջիկ էր, նրանից ևս վատ բան չեմ տեսել։ Մեր գյուղի բնակիչ չի եղել, Ճամբարակից է եղել։ Ինչով կկարողանամ՝ կօգնեմ այդ ընտանիքին։ Բոլորը սգում են աղջկա մահը»,-ասաց մեր զրուցակիցը։

Տեղեկությունները, որ կնոջ հուղարկավորությունից հետո այսօր հայրն առանձին է հաց տալու, ամուսինն առանձին՝ Արշակ Մկրտչյանը հերքեց։

«Նման բան չկա, այսօր կհուղարկավորվի մեր գյուղում»,- նշեց նա։

 

դիտվել է 831 անգամ
Լրահոս
Անկարայում տեղադրել են Հայոց ցեղասպանության կազմակերպչի հուշաքարը Վերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ Արա Զոհրաբյանը Փաշինյանի կողմից հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավի կապակցությամբ բողոք է ներկայացրել Փաշինյանի ատելության քարոզը հաստատում է, որ իշխանությունը լծված է Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին «Փաշինյանը փորձում է կրկին դիրքավորվել որպես ժողովրդի ներկայացուցիչ, դրա համար է թիրախավորում եկեղեցուն». Սողոմոնյան ԱՄՆ-ը Սիրիայում երկու ռազմաբազա է փակել Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար ՔՊ-ն Տիգրան Ավինյանին մատաղ է անելու ընտրություններից առաջ, բայց Ավինյանն էլ խոսելու շատ բան կունենա, նրան բավական վտանգավոր է կպնելը. Մեսրոպ Մանուկյան Երևանում բախվել են ՊՆ «Pickup»–ն ու «Hyundai»–ը․ վիրավորների մեջ ՊՆ ծառայող կա 34-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնի Ի՞նչ է տեղի ունեցել Կառավարական ամառանոցում, որից Փաշինյանը հեռացրել է իր «սրտի» Արամ Հովհաննիսյանին (video) Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ՝ նախորդ տարվա 3 մլն 250 հազար դրամի փոխարեն. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը Էս հարվածները հզոր կոզր տվեցին Պուտինի ձեռքը․ Երվանդ Բոզոյան (video) Փաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Անդրանիկ Թևանյան «Հիմա կատարվում է սարսափելի բան. էս տականքներին պետք է տղավարի պատասխան տալ». Նարե Սոսե (video) Ռուսաստանը կարող է ժամանակավոր սահմանափակել Հայաստանից ծաղիկների ներմուծումը Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի բնակիչներն ապագա չեն տեսնում. Գառնիկ Դանիելյան Աննան զգում է, որ իրեն «հոշոտելու են» (video) Որոշ քաղաքական գործիչների և եկեղեցամերժ անձանց հիվանդ երևակայություններից այն կողմ՝ Եկեղեցին մնում է Մարդու կողքին. Տիրատուր քահանա Սարդարյան ԱՄՆ-ն կփակի Սիրիայում գտնվող ութ ռազմակայաններից յոթը Ուկրաինան երրորդ անգամ պայթեցրել է Ղրիմի կամուրջը Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում պետականության առավել առանցքային հիմնասյուներից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը. Գևորգ Դանիելյան ՀՀ-ն երրորդ երկրից ծաղիկներ ներմուծում է, սակայն ներքին օգտագործման համար, իսկ վնասատուների հանգամանքն ուսումնասիրվում է. Անուշ Հարությունյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբում կբանավիճեն Էդգար Ղազարյանը և Ռուբեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am