Ծրագրվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են մինչև տարվա վերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Ինչպես ասել է՝ այդ օրինակ շփումները ծրագրված են հոկտեմբերի 16-ի Ժնևյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում, և երբ լինեն հստակ ժամկետներ, այդ մասին կտեղեկացնեն: Նա հավելել էնաև, որ արցախյան հիմնախնդրի թեմայով տարբեր ձևաչափերում շփումները բացառված չեն, դրանք մշակման փուլում են:
