Մանրամասներ ուսանողների և վարչապետի հանդիպումից. «Հակառակ կողմը մեր տեսակետը չէր կիսում»
Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ դասադուլ անցկացնող ուսանողների հանդիպումն ավարտվել է: Կառավարության շենքից դուրս եկան հանդիպման մասնակիցները և հայտարարեցին, որ իրենք պայմանավորվել էին Կարեն Կարապետյանի հետ հանդիպել, սակայն Վիգեն Սարգսյանն ու Լեւոն Մկրտչյանը նույնպես ներկա են եղել հանդպմանը: Հանդիպմանը մասնակցած ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ քննարկմանը մասնակցելու ձեւաչափը խախտվել է: Այնուհետև ուսանողները նշեցին, որ վաղը 9:30 հավաքվում են ԵՊՀ-ի դիմաց եւ շարունակում են դասադուլը: «Հակառակ կողմը մեր տեսակետը չէր կիսում: Մենք շարունակում ենք մեր պայքարը»,- հայտարարեց հանդիպմանը մասնակցած ուսանողներից մեկը:
