Ջիգարխանյանի կինը համաձայնել է ամուսնալուծվել
ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայան, համաձայնել է ամուսնալուծվել: Այս մասին Ria.ru-ի հաղորդմամբ՝ հայտնել է դերասանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը: Կունցևոյի հաշտարար դատական №202 տեղամասը Ջիգարխանյանի ամուսնալուծության գործընթացի կողմերի հետ զրույց է անցկացնում: Նիստը փակ ռեժիմով է ընթանում:
