Հունվարից ՀՀ-ում սրտի վիրահատության գներն ավելի մատչելի կլինեն
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում իրականացնելու և կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:Ինչպես ներկայացրեց՝ նախագծի նպատակն է սրտի վիրահատության ծառայութունների առկա դեֆիցիտի փոխհատուցում՝ ընդհանուր 194 միլիոն 477 հազար դրամի չափով, որի շրջանականերում կիրականացվի սրտի 220 հավելյալ վիրահատություն: Նախարարը հավելեց, որ վիրահատությունների գների իջեցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Դեկտեմբերի սկզբին գնային նոր բանաձև կառաջարկենք և հունվարից կսկսենք աշխատել արդեն նոր բանաձևով», - ասաց Լևոն Ալթունյանը:
