80 մլն եվրո. Հայաստանը նոր վարկ է վերցնում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին:ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ սա բյուջետային օժանդակության վարկ է, համահունչ է 2017 թվականի բյուջեի մասին օրենքում ամրագրված դեֆիցիտի ֆինանսավորման բյուջետային օժանդակության ցուցանիշին, որը 220 միլիոն է, ինչի 40 միլիոնը ծածկվելու է այս բյուջետային օժանդակության վարկով: Ինչպես ներկայացվեց՝ ընդհանուր 80 միլիոնը երկու տրանշից է բաղկացած՝ 40 միլիոնն այս տարի, մյուս 40 միլիոնը՝ 2018 թվականին:
