Վարչապետը պատրաստ է հանդիպել, իսկ՝ ուսանողները՞
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ ուսանողները տարկետման պահանջով շարժվել են ՀՀ Կառավարություն: Այստեղ նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել ցուցարարների ներկայացուցիչների հետ։ Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանը փոխանցեց, որ Կարեն Կարապետյանն առաջարկում է 15-20 րոպեի ընթացքում 5 հոգանոց խումբ կազմել և բարձրանալ իր մոտ՝ աշխատանքային քննարկման։ Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելվում է մասնակցել քննարկումներին, որից հետո նրանց կներկայացվեն արդյունքները:
