Ամիրյանը «խաղեր» է տալիս․Կարեն Կարապետյանի՞ ձեռքով
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը գաղտնիք չէ, որ բիզնես հետաքրքրություններ ու կապիտալ ունի ԱՄՆ-ում, որոնց թվում բաժնեմաս տեղի հայկական հեռուստաընկերություններից մեկում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում այդ հեռուստաընկերությունը բացահայտ զբաղվում է վարչապետ Կարեն Կարապետյանի փիառով եւ Սերժ Սարգսյանի հակափիառով։ Այս ամենը նույնիսկ նախագահականում է դարձել քննարկման թեմա, Ամիրյանն ակամայից մութ ամպեր է կուտակել իր գլխին։
