Անպատրաստ փոխնախարար, փնթի թարգմանություն, անկատար վարկային համաձայնագիր...

Այսօր Սահմանադրական դատարանը (ՍԴ) քննում է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներիս վզին կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, փաթաթում է հերթական 102 միլիոն երվրո վարկը: Գործը քննվում է բանավոր ընթացակարգով: Գործով զեկուցողը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանն է, ով ասաց՝ հարցեր ունի կառավարության ներկայացուցչին, իր համար անհասկանալի բաներ կան գործում: Եվ ընդհանրապես ինչպե՞ս է գոյացել հենց 102 միլիոն եվրո վարկ վերցնելու անհրաժեշտությունը:

Կառավարության ներկայացուցիչն առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանն է, ով ասաց՝ չի կարող պատասխանել այդ հարցին, չգիտի՝ ինչպես է գոյացել 102 միլիոն եվրո գումարի չափը: Հավելեց նաև, որ այդ հարցին կարող էր պատասխանել ֆինանսների փոխնախարարը, որը սակայն չէր եկել՝ մասնակցելու գործի քննությանը:

Սեդա Սաֆարյանից հետո առողջապահության փոխնախարարին հարցեր ուղղեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը: Վերջինիս համար էլ մի շարք հիմնավորումներ հասկանալի չէին, մասնավորապես՝ ի՞նչ կապ ունի էլեկտրոնային դեղատոմսերի պարտադրումը՝ 102 միլիոն եվրո վարկի հետ:

Հաջորդիվ Լենա Նանուշյանին հարցեր ուղղեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը: Նրան մասնավորապես՝ հետաքրքրում էր՝ ո՞րն է այս համաձայնագրով նախատեսված գումարների նպատակը: Վերջինս նաև նկատեց՝ առողջապահության համապարփակ ապահովագրությունը փոխնախարարի նշած հարցերը պետք է լուծեր, հետևաբար՝ ինչո՞ւ է պետք նոր գումար վերցնել:

«Եթե էդ օրենքը չկա, էս ծրագրի իրականացումն ինչո՞վ է պայմանավորված: Էդ օրենքում պետք է լիներ՝ ի՞նչ գումարներ են ծախսվելու, ո՞ր խմբերն են օգտվելու»,- հարցը կրկնեց Հրայր Թովմասյանը:

Լենա Նանուշյանն ընդհանուր առմամբ համաձայն էր ՍԴ դատավորի մատնանշած խնդիրների հետ, բայց այդպես էլ նրա հարցին կոնկրետ չպատասխանեց:

«Օրենքը պետք է 2023թ. ընդունվեր, դուք էլ գրել եք՝ 9 միլիոն 270 000 եվրո գումարը նախատեսվում է, եթե ապահովագրված 35-68 տարեկանը կանխարգելիչ կերպով այցելեն առաջնային օղակներ: Չկան էդ ապահովագրվածները, էդ գումարը ո՞նց եք ծախսելու: Սայլը ձիուց առաջ եք դրել: Հնարավոր է՝ առողջության համապարտադիր ապահովագրության մասին օրենքն այդպես էլ չներդրվի, ի՞նչ եք անելու»,- հարցրեց Հրայր Թովմասյանը:

Լենա Նանուշյանն ի պատասխանեց՝ վատթարագույն սցենարի դեպքում տվյալ գումարի մասնահանումները չեն կատարվի Համաշխարհային բանկի կողմից:

Հարցին՝ նշանակո՞ւմ է արդյոք, որ նոր վարկային պայմանագրի գումարները բարելավելու են առողջապահական ծառայությունների մակարդակը: Պատասխանը եղավ՝ ոչ:

«Եթե ոչ, ուրեմն չեն բարելավելու առողջապահությունը: Դուք Ձեզ հակասում եք: Չի կարող որևէ վարկային պարտավորություն լինել, եթե դա ուղղված չի լինելու ոլորտի բարելավմանը… Կամ ի՞նչ երաշխիք ունեք, որ օրենքը 2026թ. ընդունվելու է: Բա որ չընդունվեց»,- արձագանքեց Հրայր Թովմասյանը:

Առողջապահության փոխնախարարը կրկին խուսափեց հարցին հստակ պատասխանելուց, և Հրայր Թովմասյանը ստիպված եղավ որերորդ անգամ կրկնել հարցը՝ ի՞նչ է լինելու, եթե չընդունվի Առողջության համապարտադիր ապահովագրության ներդրման մասին օրենքը, որովհետև եթե այն չընդունվի, այս վարկի ստացումն արդարացված չէ:

ՍԴ նիստն ընդմիջվեց: Ընդմիջումից հետո Հրայր Թովմասյանը շարունակեց իր հարցերն առողջապահության փոխնախարար, կառավարության ներկայացուցիչ, գործով պատասխանող Լենա Նանուշյանին:

Հրայր Թովմասյանի հերթական դիտարկմանն ի պատասխան՝ Լենա Նանուշյանը փորձեց իր մոտ եղած փաստաթղթերի մեջ գտնել ՍԴ դատավորի մեջբերած հատվածի անգլերեն տարբերակը՝ կարծիք հայտնելով, որ միգուցե թարգմանության սխալ կարող է լինել ընկալումը, սակայն անգլերեն տարբերակն այդպես էլ չգտավ:

ՍԴ դատավորի հաջորդ հարցերը վերաբերում էին Արմեդ համակարգին, մահացության մակարդակով մեծ ցուցանիշներ ունեցող հիվանդություններին, թարգմանական սխալներին, ֆինանսական հարցերին:

«Բա ես Ձեզ սկզբից հարցրեցի՝ ի՞նչ վարկ է սա. հիմա ասում եք՝ բյուջետային վարկ է. էս տերմինների տարընթերցումը չեմ հասկանում»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Ավարտին Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ «Սահմանադրական դատարան» և «Կառավարություն» բառերը մեծատառով են գրվում, մյուս անգամ ուշադիր լինեն

Վահե Գրիգորյանը հարց չուներ, խնդրեց սխալներն ուղղել: Մոտավորապես նույնաբովանդակ հարց ուներ Երվանդ Խունդկարյանը:

«Ի՞նչ է նշանակում չառհանել. Հայերենում ես նման բառ չեմ լսել»,- նշեց նա՝ նախապես խնդրելով իր հարցերին պատասխանելուց առաջ «շնորհակալություն» չհայտնել ու իր հարցերին կարճ պատասխանել:

Լենա Նանուշյանը պատասխանեց՝ հավանաբար թարգմանական սխալ է: Վերջինս չկարողացավ պատասխանել նաև ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հարցերին:

«Պատվարժան բարձր դատարան, ցավում եմ, բայց հարցերին պատասխանել չեմ կարող»,- ասաց նա:

 

Դատարանը գործի քննությունը համարեց ավարտված: Գործով որոշում կկայացվի գրավոր ընթացակարգով քննվող մյուս գործերի ավարտից հետո: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Մանրամասները՝ 168.am

դիտվել է 618 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am