Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։

Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են:

Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը: Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում:

Մատենագրական աղբյուրներում Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։

«Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։ Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։ Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։

Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի: Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը» (աղբյուր՝ monumentwatch.org):

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Արա Զոհրաբյանը Փաշինյանի կողմից հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավի կապակցությամբ բողոք է ներկայացրել Փաշինյանի ատելության քարոզը հաստատում է, որ իշխանությունը լծված է Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին «Փաշինյանը փորձում է կրկին դիրքավորվել որպես ժողովրդի ներկայացուցիչ, դրա համար է թիրախավորում եկեղեցուն». Սողոմոնյան ԱՄՆ-ը Սիրիայում երկու ռազմաբազա է փակել Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար ՔՊ-ն Տիգրան Ավինյանին մատաղ է անելու ընտրություններից առաջ, բայց Ավինյանն էլ խոսելու շատ բան կունենա, նրան բավական վտանգավոր է կպնելը. Մեսրոպ Մանուկյան Երևանում բախվել են ՊՆ «Pickup»–ն ու «Hyundai»–ը․ վիրավորների մեջ ՊՆ ծառայող կա 34-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա հետիոտնի Ի՞նչ է տեղի ունեցել Կառավարական ամառանոցում, որից Փաշինյանը հեռացրել է իր «սրտի» Արամ Հովհաննիսյանին (video) Ավելի քան 105 մլն դրամ եկամուտ՝ նախորդ տարվա 3 մլն 250 հազար դրամի փոխարեն. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը Էս հարվածները հզոր կոզր տվեցին Պուտինի ձեռքը․ Երվանդ Բոզոյան (video) Փաշազադեն և Փաշինյանն՝ ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու․ Անդրանիկ Թևանյան «Հիմա կատարվում է սարսափելի բան. էս տականքներին պետք է տղավարի պատասխան տալ». Նարե Սոսե (video) Ռուսաստանը կարող է ժամանակավոր սահմանափակել Հայաստանից ծաղիկների ներմուծումը Խոզնավարի, Վաղատուրի, Խնածախի բնակիչներն ապագա չեն տեսնում. Գառնիկ Դանիելյան Աննան զգում է, որ իրեն «հոշոտելու են» (video) Որոշ քաղաքական գործիչների և եկեղեցամերժ անձանց հիվանդ երևակայություններից այն կողմ՝ Եկեղեցին մնում է Մարդու կողքին. Տիրատուր քահանա Սարդարյան ԱՄՆ-ն կփակի Սիրիայում գտնվող ութ ռազմակայաններից յոթը Ուկրաինան երրորդ անգամ պայթեցրել է Ղրիմի կամուրջը Եկեղեցին սթափ ու զուսպ է գնահատում պետականության առավել առանցքային հիմնասյուներից մեկի կազմաքանդմանը հանգեցնող իրավիճակը. Գևորգ Դանիելյան ՀՀ-ն երրորդ երկրից ծաղիկներ ներմուծում է, սակայն ներքին օգտագործման համար, իսկ վնասատուների հանգամանքն ուսումնասիրվում է. Անուշ Հարությունյան Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին #ՀԻՄԱ․ Հենց այդ պահին Վեհափառը պետք է Աննային դուրս հաներ․․․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Վեճ կառուցապատողի և Առինջի բնակչի միջև (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբում կբանավիճեն Էդգար Ղազարյանը և Ռուբեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 30-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am