Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Միջազգային քրեական արդարադատությունը, առավել ևս՝ միջազգային իրավունքի ողջ համակարգը գտնվում է ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում: Մեղավորներին արդյունավետ պատասխանատվության ենթարկելու անկարողությունը (հատկապես տնտեսական և քաղաքական ուժ ունեցող երկրներից) խաթարում է միջազգային հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների համար պատժի հնարավորությունը: Նման կարծիք է հայտնում քաղաքագետ Աղվան Պողոսյանը: «Ընդ որում, այս իրավիճակը ժամանակի ընթացքում սրվում է աճող տեմպերով՝ պրոֆիլային մարմինների աճող քաղաքականացման և խոշոր խաղացողների շրջանում միասնության բացակայության պատճառով:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտին կալանավորելու՝ Միջազգային քրեական դատարանի որոշումը լուրջ դիվանագիտական հարված էր հրեական պետության համար, որը, ինչպես հետևում է հրամանագրի տեքստից, անցել է թույլատրելի ինքնապաշտպանության սահմանները: Այսպես, Նեթանյահուին և Գալանտին մեղադրում են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2024 թվականի մայիսի 20-ն ընկած ժամանակահատվածում «քաղաքացիական բնակչությանը առաջին անհրաժեշտության պարագաներից, սննդից, ջրից, դեղամիջոցներից, վառելիքից և էլեկտրաէներգիայից դիտավորյալ զրկելու», ինչպես նաև «մարդասիրական կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու» մեջ:

Վերջին տվյալների համաձայն, որոնք ՄԱԿ-ը հրապարակում է Պաղեստինի առողջապահության նախարարության վրա հղում տալով, Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվն արդեն հասել է գրեթե 44 հազարի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը և հավելում, որ Իսրայելում, սակայն, այդ վիճակագրությունը չեն ընդունում՝ շեշտը դնելով ՀԱՄԱՍ-ի ոչնչացված զինյալների վրա, որոնք թաքնվում են խաղաղ պաղեստինցիների շրջանում կամ օգտագործում են դրանք որպես կենդանի վահան: «Ավելի դժվար է կասկածել, որ ներքին տեղահանվածների և փախստականների թիվը գերազանցում է 1,9 միլիոնը կամ Գազայի հատվածի ողջ բնակչության 90 տոկոսը: Բուն Իսրայելում ՄՔԴ-ի որոշումը կանխատեսելիորեն մերժել են ՝ այն անվանելով «կեղծ և հակասեմական», ինչպես նաև Հաագայի ատյանին մեղադրելով «դիվանագիտական ահաբեկչության մեջ»,-նշում է քաղաքագետը:

Ըստ Պողոսյանի, միջազգային հանրությունը վաղուց է հասկանում, թե ով է հանդես գալիս որպես Միջազգային քրեական դատարանի հիմնական քարշակ ուժը. «Այսպես, Վաշինգտոնը շարունակում է աջակցել ՄՔԴին Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ և անմիջապես պահանջում է քննարկումից հանել Բենիամին Նեթանյահուի ձերբակալման օրդեր տալու հարցը: Մի կողմից՝ ԱՄՆ-ն հերքում է ՄՔԴ-ի լեգիտիմությունը, բայց երբ խոսքը վերաբերում է սեփական շահերին, կառույցին վախեցնում է պատժամիջոցներով: Աշխարհի համար ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանը արտատարածքային աշխարհի տարր է, որն աստիճանաբար ձևավորվել է Վաշինգտոնի ազդեցության տակ: Այստեղ գաղափարը պարզ է և բաղկացած է բոլոր երկրների ապակայունացումից, բացառությամբ հենց Միացյալ Նահանգների, որը պետք է մնա միակ անկախ պետությունը միջազգային իրավական առումով: Նույն նպատակն է հետապնդում նաև, այսպես կոչված, «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» համատարած առաջխաղացումը:

Աշխարհը մոտեցել է այն սահմանագծին, երբ պետություններին անհրաժեշտ է դարձել նոր միջազգային ինստիտուտ, որն արդյունավետորեն կհետևի մարդու իրավունքների պահպանմանը և միջազգային իրավունքին համապատասխան բոլորի համար արդարություն կապահովի: Քանի որ նման կազմակերպությունը պետք է գործի անկախ առանձին պետությունների քաղաքական շահերից և հավասար պայմաններ ապահովի բոլոր մասնակիցների համար, այս կառույցը կարող է գոյություն ունենալ միայն բազմաբևեռ աշխարհում, որտեղ չի լինի մեկ կամ մի քանի երկրի գերակայություն: Միայն իրավահավասարության և համագործակցության պայմաններում միջազգային հանրությունը կկարողանա գլոբալ մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմ ստեղծել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am